Կյանքից հեռացել է արքայազն Սաուդ ալ-Ֆեյսալը, որ 40 տարի գլխավորել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը։ Համաշխարհային դիվանագիտության վետերանը 75 տարեկան էր։ Արքայազնը գլխավորում էր իր երկրի արտաքին քաղաքականության գերատեսչությունը 1975-ից և հրաժարական էր տվել իր ցանկությամբ ապրիլի 29-ին։ Սակայն պաշտոնից հեռանալուց հետո նա չէր թողել քաղաքականությունը. թագավոր Սալմանը նրան նշանակել էր պետնախարար, խորհրդական և արտաքին քաղաքականության հարցերով հատուկ ներկայացուցիչ: